Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվայում բացելով Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հետ բանակցությունները, մասնավորապես շեշտել է. «Մեզ համար մի փոքր տարօրինակ է լսել պարբերական հայտարարություններն այն մասին, թե իբր ինչ-որ առասպելական հարձակումներ են նախապատրաստվում Հայաստանի դեմ հյուսիսից, կամ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից բխող էկզիստենցիալ սպառնալիքի մասին»։               
 

«Իրական Հայաստա՞ն» էիք ուզում՝ կստանաք «իրական Հայաստան»

«Իրական Հայաստա՞ն» էիք ուզում՝ կստանաք «իրական Հայաստան»
16.01.2026 | 12:44

«Էսօր Սինգապուրի նման պետությունը, որի տարածքը Սևանա լճի ⅔-րդի չափ ա, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով տասը անգամ Հայաստանի Հանրապետությունից մեծ ա, էն դեպքում, երբ որ իրենց բնակչությունը 5 միլիոն և ավելի ա, մեր բնակչությունը՝ մոտավորապես 3 միլիոն»։

Մեջբերվածը Նիկոլ Փաշինյանի՝ «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով քննարկման ընթացքում հնչեցրած ելույթից է։

Տեսնու՞մ եք՝ ինչ տպավորիչ արդյունքների է հասել Սինգապուրը իր ⅔-րդ Սևանի չափ տարածքով։

Տեսնու՞մ եք՝ քանի մարդ կարող է բնակվել այդ մի թիքա հողի վրա ու մեզանից 10 անգամ ավելի լավ։ Իսկ դուք եկել ու ամեն մի լճի և ամեն մի բլրի համար կռիվ եք տալիս, Արցախ եք ուզում, Արևմտյան Հայաստան…

Ահա, թե ինչ ուղերձ է հղում վարչապետի պաշտոնը զբաղեցնողը մեր ժողովրդին։

Ստացվում է՝ մեր երջանկությանն ու անվտանգությանը միայն Արցախը չէր խանգարում։ Հայաստանը շատ մեծ է 3 միլիոն բնակչության համար։

Նոր Սինգապուր դառնալու համար մեզ ընդամենը Երևանն է պետք և Կոտայքի, Արմավիրի, Արարատի ու Արագածոտնի մարզերը։

Վերջ։ Մնացածը «դժբախտ, դժգույն» տարածքներ են։ Բեռ, որից պետք է ազատվել։

Դե իսկ երջանիկ ապրելու համար ամեն մարդուն 4ք/մ էլ է բավական։

Նարեկ Սամսոնյանի բանտախուցը՝ ապացույց։

Ո՞վ կասի, թե Սամսոնյանը գոհ չէ իր կյանքից։ Տեսեք, թե ինչ հրապարակումներ է անում բանտից…

«Իրական Հայաստա՞ն» էիք ուզում՝ կստանաք «իրական Հայաստան»։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1090

Մեկնաբանություններ