Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ. պաշտոնյայի այցի մասին նախապես չէր հայտարարվել՝ հաղորդում է РИА Новости-ն։ Քննարկվել են երկկողմ համագործակցության ամրապնդմանն ու Մերձավոր Արևելքի իրավիճակին առնչվող հարցեր: Կրեմլը Վաշինգտոնին և Թեհրանին կոչ է արել հրաժարվել ուժի կիրառումից և կենտրոնանալ բանակցությունների վրա:               
 

Աղի բլիթները տեղ էին հասել

Աղի բլիթները տեղ էին հասել
31.01.2026 | 18:30

Բա դուք խիղճ ունե՞ք, էդ անելու բան ա՞, ամբողջ գիշեր երազում վազելով սրան-նրան ջուր եմ հասցրել, մեկի տնից դեռ դուրս չեկած՝ արդեն նոր կանչ էր գալիս՝ մեկին՝ գազով, մեկին՝ անգազ, մեկին՝ շշով, մեկին՝ իրա սիրած կլկլացող բաժակով... Մեր թաղում էլ տուն չմնաց, որ չմտնեմ։ Ես հո շտապ օգնություն չեմ։

Հլը, չեն էլ ամաչում՝ աչքները չռած հարցնում են՝ Դուք քանի՞ տարեկան եք։ Քո՞ ինչ գործ՝ քանի տարեկան եմ, քաշս ինչքան ա, որովայնիս պարագիծն ինչքան ա, անշնորհքի մեկը։ Համ գիշերվա կեսին քեզ վազելով ջուր բերեմ, համ ինձ հարցաքննե՞ս։ Դեռ էդ քիչ էր, քանի անգամ էլ էդ աղջկերքի դռան առաջ սպասող տղերքն են ընկել հետևիցս. հազիվ եմ փախել։

Լա՛վ, ջահելները՝ հասկացանք, բա դիմացի շենքի իննսուներկու տարեկան Հայկանդուխտ տատի՞կն ինչի համար էր աղի բլիթ կերել, ու՞մ էր սպասում։ Նրան շատ-շատ Գաբրիել հրեշտակապետը ջուր բերեր, էն էլ՝ առանց բլիթի էլ կբերի։

Բա Վազգենի կինը՞՝ հինգ երեխայի մայր Ցողիկը։ Քո՞ ինչին էր պետք աղի բլիթը, ուզում ես իմանաս՝ երեխեքդ քեզ մի բաժակ ջուր տալու ե՞ն, որ ծերանաք։ Դժվար թե, նրանք ձմեռով ձյուն էլ չեն տա, մարդուդ են քաշել։

Առավոտվա կողմը նոր նորմալ երազ տեսա՝ ամբողջ թաղը հարսանիք էր անում՝ ով ամուսնացած չէր, ամուսնանում էր, ով ամուսնացած էր, նորից էր ամուսնանում։ Աղի բլիթները տեղ էին հասել։

Չէ՛, տղերքը ճիշտ էին ասում, պիտի էն ժամանակ ամուսնանայի, որ էս օրը չընկնեի։ Հիմա հանգիստ կքնեի...

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 640

Մեկնաբանություններ