Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
06.05.2026 | 22:18
Զորությունների Տեր,
Քո երկնային խաղաղությամբ պարսպելով պահիր մեզ։ Քանզի Դու խաղաղության Աստված ես և Քեզանից բացի այլ մեկի չենք ճանաչում և օգնության ենք կանչում Քո ամենազոր անունը։
Նայիր մեր երկրպագությանը և սովորեցրու մեզ գործել ճշմարիտ արդարությունը։
Եվ գոհությամբ փառավորենք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։

«Հոգու Կանչ»
Դիտվել է՝ 3392

Մեկնաբանություններ