Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Տարանցիկ շրջանը փակվում է, ու գալիս է ճամփաբաժան` կապիտալի վերաբաժանում-պետության ավտորիտարացման միջոցով

Տարանցիկ շրջանը փակվում է, ու գալիս է ճամփաբաժան` կապիտալի վերաբաժանում-պետության ավտորիտարացման միջոցով
28.08.2026 | 13:39

Պարբերաբար ասել եմ, որ հենց մեծ կապիտալի տերերը պետք է նպաստեն քաղաքական սերնդափոխությանը, իրենց կապիտալով առաջ մղելով լավագույններին, մարդկանց` ովքեր ո՛չ թե քաղաքականությամբ են զբաղվում, այլ ապրում են քաղաքականությամբ։
Հին մեթոդները չեն աշխատում` առավել ևս ապագայում, իսկ «նոր գինին, հին տակառի մեջ չեն պահում»:
Քաղաքական սերնդափոխության համար` խեղված, դեգրադացված, դեֆորմացված քաղաքական համակարգ ունեցող պետություններում, անհրաժեշտ է քաղաքական փոխարկման (Transition) «տարանցիկ շրջան», որը պետք է ադապտացնի հնից անցումը նորին։
Որպես այդպիսի տարանցիկ շրջան կարելի է համարել 2018-2026 թվականները։ Հիմա արդեն տարանցիկ շրջանը փակվում է, ու գալիս է ճամփաբաժան` կապիտալի վերաբաժանում - պետության ավտորիտարացման միջոցով, կամ` սերնդափոխության գործնականացում ժողովրդավարացման տեսիլքով։
Ճակատագրի բերմամբ թե իրերի պատահական դասավորմամբ այդ գործընթացը այս պահին կարող են սկսել նրանք, ովքեր հետապնդման այս փուլի առաջին ալիքի տակ են։
Իսկ թե ինչպե՞ս կանեն, կամ արդյո՞ք կկարողանան, կցանկանան, դա արդեն խոսակցության այլ թեմա է։

Արա Լ․ՊՈՂՍՈՍՅԱՆ
Դիտվել է՝ 4766

Մեկնաբանություններ