Անդրադառնալով Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին՝ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին մասնավորապես ասել է. «Հույս ունենք, որ Երևանը, օգտագործելով իր ներուժն ու առկա հնարավորությունները, կկարողանա հավասարակշռված գործընկերություն պահպանել աշխարհաքաղաքական տարբեր դերակատարների հետ»:               
 
  • Ասում են...

    Ասում են...

    30.10.2018| 02:08
    ...թե երբ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննան, իր հիմնադրամը բացելիս ելույթ ունեցավ և ասաց, որ «երկու ամիս ինձ դիտարկել են որպես Նիկոլի կին, դիմել աշխատանքի հարցով, սակայն կցանկանայի իմանաք, որ ես չեմ խառնվում նման գործերի, և ինձ հետ սուրճ խմելը ձեր հարցերը չի լուծելու», իրականում կատարվեց ճիշտ հակառակը:
  • Ասում են...

    Ասում են...

    26.10.2018| 00:54
    ...թե ՔՊ-ում և մերձիշխանական շրջանակներում խորանում է միմյանց նկատմամբ անբարեհաճ վերաբերմունքը ոչ միայն փոխվարչապետների և ոլորտային պատասխանատուների մակարդակով, այլև «սորոսյան ընտանիքի»։
  • Ասում են...

    Ասում են...

    23.10.2018| 08:24
    ...թե Արցախի պաշտպանության երբեմնի նախարար, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի նկատմամբ իշխանական սելեկտիվ արդարադատությունը չի գործել նաև ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ քրոջորդու անդուլ ջանքերի շնորհիվ, որը փորձել է «մաքրել» քեռուն բոլոր կարգի «մեղադրանքներից»։
  • Ասում են...

    Ասում են...

    19.10.2018| 01:40
    ...թե «Սասնա ծռերը» խիստ արմատական դիրքերից են մասնակցելու սպասվող ընտրություններին. կազմակերպական աշխատանքներից զատ, նրանք նաև սոցհարցումներ են անցկացնում, որոնք հիմք են տալիս ենթադրելու, թե իրենք երկրորդ քաղաքական ուժն են և լուրջ ներկայացվածություն են ունենալու ապագա խորհրդարանում։
  • Ասում են...

    Ասում են...

    16.10.2018| 00:52
    ...թե Նիկոլի նվիրված և անչափ մտերիմ ընկերներից մեկը՝ Հակոբը, որն այժմ ապրում է Մոսկվայում, որի Արեշի տանը «ընդհատակում» եղած օրերին ապրել է Նիկոլը (Հակոբն այդ տանն ապրել է մոր հետ), ամռանը եկել է Հայաստան ու չի հանդիպել, չի շնորհավորել վարչապետ դարձած իր ամենամտերիմ ընկեր Նիկոլ Փաշինյանին, ինչը շարժել է ընդհանուր ընկերների զարմանքը։
  • Ասում են...

    Ասում են...

    09.10.2018| 01:15
    ...թե Բելառուսում գտնվող Գագիկ Ծառուկյանն ահավոր զայրացել է, երբ զանգահարել ու տեղյակ են պահել, որ փողոցում՝ հենց միտինգի ժամանակ, առանց իրեն տեղյակ պահելու, Նիկոլն աշխատանքից ազատել է ԲՀԿ նախարարներին ու մարզպետներին, այն դեպքում, երբ մարզպետներին ոչ թե վարչապետը, այլ կառավարությունն է իրավասու աշխատանքից ազատելու։
  • Ասում են...

    Ասում են...

    05.10.2018| 01:01
    ...թե Փաշինյանի թիմում և ՔՊ-ում աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը. իրար հետ ճակատամարտեր են մղում ոչ միայն փոխվարչապետները, Սասուն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանը, անգամ «սիրելի նախարար» Արայիկ Հարությունյանն ու Փաշինյանն են հայտնվել տարընթերցումների մեջ:
  • Ասում են...

    Ասում են...

    02.10.2018| 00:40
    ...թե վերջերս արտերկրից Հայաստան վերադարձած «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանը ստպված է եղել կրկին հեռանալ Հայաստանից.
  • Ասում են...

    Ասում են...

    28.09.2018| 00:31
    ...թե ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսման հանգամանքները պարզելու համար ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովն արդեն իսկ միջազգային փորձագետների հետ քննարկել է այդ ձայնագրության տեխնիկական և արդարադատության խոչընդոտման խնդիրները՝ միջազգային փորձը կիրառելու տեսանկյունից։
  • Ասում են...

    Ասում են...

    25.09.2018| 00:33
    ...թե անգամ ՔՊ-ում կուլիսային քննարկման առարկա է Փաշինյանի տիկնոջ արտաքաղաքական այցերի, իր հետ մի ողջ «էսկադրիլիա» տանելու, սեփական վարսավիրին, «Կյանքի խոսքի» ոճաբանին բազմաֆունկցոնալ դերակատարություն վստահելու, մի քանի թիկնապահներով շրջելու թեման, և դա այն դեպքում, երբ նրա ամուսինը Հայաստանի «հպարտ քաղաքացիների» առջև ԱԱԾ-ից և ոստիկանությունից պահանջում է «ասֆալտին փռել» օլիգարխներին ու նրանց թիկնապահներին, որովհետև «իրենք իրենց ավելի հավասար են զգում», քան մնացած «հավասարները»։