Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ և ներկայացրել հանձնաժողովի մշակած սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ իր տեսակետը:
ԵԽԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովի զեկուցող Ռոբերտ ՈՒոլթերը փաստահավաք առաքելությամբ գտնվում է Ադրբեջանում և արդեն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Իտալիայի Պադուա քաղաքում անցկացվել է «Հայոց ցեղասպանությունը 1915-2015. մեծ մեղքի հարյուրամյա տարելիցը» համաժողով՝ հայտնել է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը։
Նախագահ Սերժ Սարգսյանի հետ երեկ հանդիպած բոլոր 7 կուսակցությունների ներկայացուցիչները համաձայնել են մասնակցել սահմանադրական բարեփոխումների քննարկումներին՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանի երեկվա հանդիպումների նպատակը սահմանադրական բարեփոխումների քննարկումներին այդ ուժերի մասնակցությունը ապահովելն էր։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա կգտնվի Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի ոգեկոչման արարողություններին՝ հայտնում է France Presse գործակալությունը՝ վկայակոչելով Պուտինի խոսնակին։
Օրը հինգշաբթի է, ուրեմն երեկոյան Մելիք-Ադամյան փողոցից սպասվում է առաջիկա շաբաթվա քաղաքական ու մերձքաղաքական քննարկումների թեմայի հերթական չափաբաժինը՝ ով ինչ ասաց ՀՀԿ ԳՄ նիստում, ով ինչպես լռեց, ով ում ինչ կոչ արեց, ու՝ ըտենց:
Նյու Յորքում մարտի 10-ին հայտարարվել է «100 կյանք» նախագծի մեկնարկը, որի նպատակն է երախտագիտություն հայտնել այն անձանց ու կազմակերպություններին, որ հերոսաբար փրկել են հայերի կյանքը հարյուր տարի առաջ կատարված Ցեղասպանության ժամանակ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն երեկ պատմել է, որ Իրանի վրա փետրվարի 28-ի հարձակումից առաջ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պարզապես ծանուցել է Իսրայելի կողմից Իրանի դեմ ծրագրվող գործողության մասին՝ առանց նրա թույլտվությունը հարցնելու: Նաթանյահուն պնդել է, որ Իսրայելն Իրանում գործողության ընթացքում գործել է անկախ...