ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Այսօր Հայաստանում նշվում է Վարդավառը

Այսօր Հայաստանում նշվում է Վարդավառը
15.07.2012 | 12:28

Այսօր Հայաստանում նշվում է հայերի, թերևս, ամենասիրելի տոներից մեկը` Վարդավառը: Այն ջրի տոն է, որի ժամանակ բոլորը, խրախճանքից բացի, ջրում են միմյանց: Եկեղեցին նշված երևույթը կապում է Նոյի Արարատից իջնելու փաստի հետ, ով ջրհեղեղի հիշատակն անմահ պահելու նպատակով իր ժառանգներին կարգադրել է այդ օրը ջրել միմյանց:

Այդ օրը, առատության և չարխափանության ակնկալիքով, Հայաստանի գյուղերում ծաղկեփնջերով ու կանաչ ոստերով զարդարում են կթան կովերի ճակատը, ներկում եզների, ցուլերի, խոյերի եղջյուրները: Վարդավառի մատաղը կատարվում է բնակավայրերից դուրս` սրբավայրերի մոտ, անտառներում հանդերում, գետերի, աղբյուրների մոտ:
Ըստ ազգագրագետների, Վարդավառը տոնել են նաև հեթանոս հայերը, այն կապելով ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ` նրա մեհյանի (Տարոն գավառում է) մուտքի մոտ աղավնիներ թռցնելով, վարդերի փնջերով զարդարելով տաճարը:
Լինելով արարչական սիրո և երիտասարդության սիրելի տոն` Վարդավառը նաև աղջիկ ընտրելու և «աղջկատեսի» տոն է, որին հաջորդել են խնամախոսությունները, նշանդրեքներն ու պսակի արարողությունները: Տոնի խորհրդանիշներն են օծված վարդերն ու վարդաջուրը, որով դիցուհին ցայել է մարդկանց` սեր և երջանկություն պարգևելով նրանց:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 9092

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ