ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Երևանի ավագանու ընտրություններում ո՞ւմ կհաջողվի զբաղեցնել ընդդիմադիր դաշտը

Երևանի ավագանու ընտրություններում ո՞ւմ կհաջողվի զբաղեցնել ընդդիմադիր դաշտը
13.03.2013 | 15:54

ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը, արձագանքելով լրագրողներից մեկի հարցին`Երևանի ավագանու ընտրություններում «Ժառանգությա՞նը», թե՞ ԲՀԿ-ին կհաջողվի զբաղեցնել ընդդիմադիր դաշտը, պատասխանեց. «Հետընտրական զարգացումները թույլ չեն տալիս հստակ պատասխանել հարցադրմանը, որովհետև քաղաքական գործչի և թիմի կարևորագույն հատկություններից մեկն այն է, որ ինքն իր առջև դնի իրատեսական խնդիրներ և հասնի դրանց: Ես չեմ բացառում, որ տեղի ունենան վերագնահատումներ «Ժառանգություն» կուսակցության և նրա լիդերի ընթացող գործընթացներին»:

Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի մասնակցությանը, Գ.Մինասյանն ասաց.
«ԲՀԿ-ն ունի բավական մեծ կառույցներ և հզոր ընտրազանգված, որի վկայությունն էին վերջին խորհրդարանական ընտրությունները: Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի մասնակցությունը մրցակցություն կապահովի, կպայմանավորի նաև ընդդիմադիր դաշտի ձայների բաշխումը»:
Հանրապետական պատգամավորը նաև հավելեց, որ նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած 37 տոկոս ձայները պայմանավորված էին հենց այդ և մյուս ուժերի մասնակցության բացակայությամբ, ինչն ակնհայտ է:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3622

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ