Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

20 տորնադո 1 օրվա մեջ

20 տորնադո 1 օրվա մեջ
20.05.2013 | 13:49

Նվազագույնը մեկ մարդ է մահացել ԱՄՆ Օկլահոմա նահանգին պատուհասած տորնադոյից։ Աղետից ավելի քան 100 բնակելի տուն է ավերվել, տեղի են ունեցել բազմաթիվ ավտոճանապարհային պատահարներ։ ԱՄՆ ազգային օդերևութաբանական ծառայության տեղեկություններով, կիրակի ընդհանուր առմամբ 20 տորնադո է հարվածել Կանզաս, Օկլահոմա և Այովա նահանգներին։ Ամենից շատ վնասվել է Օկլահոմայի կենտրոնում գտնվող Շաունի քաղաքը։
Հզոր քամին կտրել է էլեկտրալարերը, 10 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության։

Դիտվել է՝ 3187

Մեկնաբանություններ