Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Ձերբակալվել է Սուրիկ Խաչատրյանի որդին

Ձերբակալվել է Սուրիկ Խաչատրյանի որդին
03.06.2013 | 14:39

Ըստ pastinfo.am-ի` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասով, հանցագործություններ կատարելու կասկածանքով, ձերբակալվել են Տիգրան Սուրիկի Խաչատրյանը և Զարզանդ Արտաշեսի Նիկողոսյանը : ՀՀ զինվորական դատախազությունը հայտնում է, որ հունիսի 2-ին Գորիս քաղաքում մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքի հանցավոր գործողություններին այլ անձանց ներգրավվածության դեպքում կտրվի համապատասխան իրավական գնահատական` անկախ նրանց զբաղեցրած դիրքից կամ պաշտոնից:
Հունիսի 2-ին Ոստիկանության Գորիսի բաժանմունքում քրեական գործ է հարուցվել ՀՀ օրենսգքրի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` հունիսի 1-ին Գորիսի Դավիթ Բեկի 1 հասցեում գտնվող մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքի առնչությամբ: Արդյունքում` մահացել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, նրա եղբայր Արտակ Բուդաղյանը ստացել է ծանր մարմնական վնասվածքներ: Նկատի ունենալով վերջինիս` պաշտպանության բնագավառի պետական ծառայող լինելու հանգամանքը գործը հանձնվել է ՀՀ ՊՆ քննչական ծառայությանը:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2304

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ