Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Այսօր Այվազովսկու ծննդյան օրն է

Այսօր Այվազովսկու ծննդյան օրն է
29.07.2013 | 18:32

Հայազգի անվանի նկարիչ Հովհաննես Այվազովսկին ծնվել է Թեոդոսիա քաղաքում, Ղրիմում: Ստեղծել է շուրջ 6000 կտավ: Առավել հայտնի է իր ծովանկարներով, որոնք կազմում են նրա գործերի կեսից ավելին: Աշխատել Է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ: Պատկերել Է ծովը` օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին։

Կյանքի հետագա շրջանում ծովանկարների և նավանկարների շարքերը նրան արժանացրել են ռուսաստանյան նավատորմի մշտական ծառայողը լինելու պատվին:
Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև 2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով:

Դիտվել է՝ 4028

Մեկնաբանություններ