Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

«Ընդդիմությունն էլ պետք է ունենա չափի զգացողություն»

«Ընդդիմությունն էլ պետք է ունենա չափի զգացողություն»
03.10.2013 | 14:44

ԵԽԽՎ նստաշրջանում ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղած սկանդալային հարցից հետո (հիշեցնենք, որ հարցը վերաբերում էր կազինոներում 70 մլն եվրո տանուլ տալուն) ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ձեռնամուխ է եղել ընդդիմադիր պատգամավորին ԵԽԽՎ պատվիրակության անդամի կարգավիճակից զրկելու գործին: Նա այդ մասին հայտարարություն է հնչեցրել ԱԺ ամբիոնից՝ վկայակոչելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքը:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը մեր զրույցում նշեց, որ այդ հարցը քննարկել են ԱԺ բոլոր խմբակցությունների հետ, և բոլորն էլ, իր տեղեկություններով, համակարծիք են գտնվել:
«Ընդդիմության առաջ «կանաչ լույս» է միշտ վառվել, բայց ընդդիմությունն էլ պետք է չափի զգացողություն ունենա»,- ասաց նա:
Մեր դիտարկմանը, որ, ըստ մամուլի հրապարակումների, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն է իր տեղը զիջել Զարուհի Փոստանջյանին՝ նրան ընձեռելով այդ հարցը հնչեցնելու հնարավորություն, Մարգարիտ Եսայանն արձագանքեց. «Արի այդ հարցը չքննարկենք, հա՞»:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1850

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ