Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Բրիտանացի լրագրող. ՀՀ-ում ԶԼՄ-ներն այնքան էլ բաց չեն բազմակարծությունը ներկայացնելու առումով

Բրիտանացի լրագրող. ՀՀ-ում ԶԼՄ-ներն այնքան էլ բաց չեն բազմակարծությունը ներկայացնելու առումով
04.10.2013 | 12:30

Մեդիա կենտրոնում այսօր կայացել է բրիտանացի հայտնի լրագրող և քաղաքական մեկնաբան Լանս Փրայսի մամուլի ասուլիսը: Ասուլիսին ներկա էր նաև Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսը։

Դեսպանը, ներկայացնելով Լանս Փրայսին, նշեց, որ վերջինս Մեծ Բրիտանիայում լրատվության դաշտում ամենաականավոր գործիչներից է, փորձառություն ունի BBC-ում, աշխատել է նաև կառավարությունում և ժամանակին վարչապետ Թոնի Բլերի խոսնակն էր, Լեյբորիստական կուսակցության հանրային կապերի բաժնի պետը, երբ Լեյբորիստական կուսակցությունն իշխանության ղեկին էր։
Լանս Փրայսը տեղեկացրեց, որ սա իր երկրորդ այցելությունն է Հայաստան։ Նա նշեց, որ մեծ տարբերություն է տեսնում Հայաստանի և Մեծ Բրիտանիայի լրագրության և քաղաքականության վարման առումով։ Հարցը մասնավորեցնելով Հայաստանի կողմից Մաքսային միությանը միանալու որոշման օրինակով՝ բրիտանացի լրագրողը նշեց, որ տարբերությունը հիմնականում այն է, որ Բրիտանիայում հնարավոր չէր լինի նման որոշում կայացնել առանց լայն քննարկումների գերատեսչությունների, քաղաքական ուժերի, հանրության հետ։ Ըստ նրա՝ հանրությունում կա կարծիքների բազմազանություն, սակայն միևնույն ժամանակ հանրային ԶԼՄ-ներն այնքան էլ բաց չեն այդ բազմակարծությունը ներկայացնելու առումով։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3721

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ