Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Մայրաքաղաքում բացվել է Հենրիկ Մալյանի դիմաքանդակը

Մայրաքաղաքում բացվել է Հենրիկ Մալյանի դիմաքանդակը
08.10.2013 | 11:15

Հայ նշանավոր կինոբեմադրիչ, ռեժիսոր Հենրիկ Մալյանի դիմաքանդակի հանդիսավոր բացմանը մասնակցելեն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հենրիկ Մալյանի ընտանիքիանդամները, արվեստագետներ, թատրոնի դերասաններուարվեստասերներ: Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի գլխավոր մուտքի պատին զետեղված բրոնզաձույլ դիմաքանդակի բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Հենրիկ Մալյանի դստերը՝ Նարինե Մալյանին:

Դիմաքանդակի հեղինակը քանդակագործ Տարիել Հակոբյանն է: Հեղինակի խոսքով, նա փորձել է դիմաքանդակում ներկայացնել հայ նշանավոր կինոբեմադրիչի անչափպարզ, անմիջականուջերմ ներաշխարհը:

Դիտվել է՝ 1756

Մեկնաբանություններ