Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Սպանություն Գյումրիում

Սպանություն Գյումրիում
11.10.2013 | 13:24

Գյումրու մեր աղբյուրների փոխանցմամբ, մի քանի օր առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանի ընտանիքին պատկանող «Luky» գիշերային ակումբում պատգամավորի քեռու՝ Հովհաննես Գևորգյանի (մականունը՝ Կռիս Հովո, որը Գյումրու ավտոկայանի տնօրենն է) որդին ծեծելով սպանել է գիշերային ակումբ այցելած մի երիտասարդի: Թե որն է եղել վեճի պատճառը` դեռևս հայտնի չէ: Որպես «զենք» ծառայել է հոկեյի փայտը, որի ուժգին հարվածներից երիտասարդը մահացու վնասվածքներ է ստացել ու տեղում մահացել: Գյումրու մեր աղբյուրի տեղեկացմամբ երիտասարդի թաղումը եղել է անցած կիրակի: Ասում են, պատգամավորը ջանք չի խնայում բոլոր հնարավոր ձևերով լրատվամիջոցների «աչքից» հեռու պահել այս դեպքը: Կատարվածի առնչությամբ irates.am-ը առաջիկայում այլ մանրամասներ կպարզի:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2793

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ