Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Զորիի նամակը չէին կարդացել

Զորիի նամակը չէին կարդացել
16.10.2013 | 17:35

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Զորի Բալայանի ուղղած նամակը թեև քանի օր է, ինչ դարձել է սոցցանցերի և մամուլի քննարկման հիմնական թեման, այնուամենայնիվ, կան մտավորականներ, ովքեր խուսափում են այդ թեմայով խոսել:

Մշակութաբան, ԵՊՀ դասախոս Հրաչ Բայադյանը, մեր հարցին ի պատասխան, նշեց, որ չի կարդացել Զորի Բալայանի նամակը և չի ուզում անդրադառնալ այդ թեմային:

Մատենադարանի նախկին փոխտնօրեն Արշակ Բանուչյանը, ով նաև Հայ ազգային կոնգրեսի անդամ է, նշեց, որ ինքը չի կարդացել այդ նամակը, իսկ դրա շուրջ ստեղծված աղմուկն էլ համարեց մեր ժողովրդին պառակտելու փորձ: Երբ Արշակ Բանուչյանին ներկայացրեցինք նամակի համառոտ բովանդակությունը, նա արձագանքեց. «Մենք պետք է զբաղվենք մեր պետականությունը ամրապնդելով, պետական շինարարությամբ, Ղարաբաղը պահպանելով, որպեսզի 17-րդ դարին բնորոշ նման աղերսագրեր չծնվեն: Կարծում եմ, որ պետք է նաև արհամարհել և չմտնել այդ թեմայով երկխոսության մեջ»:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2406

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ