Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Րաֆֆի Հովհաննիսյանը չի ցանկացել Ռուբեն Հակոբյանի հրաժարականը

Րաֆֆի Հովհաննիսյանը չի ցանկացել Ռուբեն Հակոբյանի հրաժարականը
22.10.2013 | 15:04

Ռուբեն Հակոբյանը լրագրողների հետ հանդիպմանն այդպես էլ չմանրամասնեց, թե ինչու է հրաժարական ներկայացրել: Այդ առնչությամբ հնչող բոլոր հարցերը նույն պատսախանն էին ստանում. «Առանց մեկնաբանության»: «Ես չեմ կարծում, թե առանձնապես շատ լուրջ բան է կատարվել: Ես ուղղակի հրաժարվել եմ խմբակցության ղեկավարի պաշտոնից: Դա շատ անձնական պատճառ էր: Ես այնպիսիններից չեմ, ում կարելի է խանգարել կամ ստիպել ինչ-որ բան անել: Պարզապես ես այդպես ուզեցի»,-ասաց Հակոբյանը՝ հավելելով, թե առայժմ չի մտածում «Ժառանգություն» կուսակցությունից դուրս գալու մասին: «Տարաձայնություններ, որպես այդպիսիք, չկան, կան որոշակի դետալներ մարտավարական հարցերում, ինչը նորմալ է»,-շեշտեց պատգամավորը՝ ընդգծելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չի ցանկացել, որ ինքը հրաժարական տա, բայց հարգել է իր որոշումը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3822

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ