Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Լևոն Խեչոյանը այսօր Հայաստանում կլինի

Լևոն Խեչոյանը այսօր Հայաստանում կլինի
19.12.2013 | 13:56

Գերմանիայից գրողի տեղափոխման համար կառավարությունը 20 հազար եվրո է հատկացրել և այսօր նա կտեղափոխվի Հայաստան: Լևոն Խեչոյանին Գերմանիայում վիրահատել են, սակայն հետվիրահատական շրջանը ծանր է անցնում: Գերմանացի բժիշկները հարազատներին խորհուրդ են տվել տեղափոխել Հայաստան: Գրողին անհրաժեշտ կլինի բուժօգնություն ցուցաբերել հիվանդանոցում, քանի որ տնային պայմաններում դա անհնար է կազմակերպել: Լևոն Խեչոյանը ժամանակակից հայ գրականության մեջ իր առանձնահատուկ գույնն ունի: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ռուսերեն, ուկրաիներեն և այլ լեզուներով: Լևոն Խեչոյանը մասնակցել է Արցախյան ազատամարտին:

Մեր սիրելի ընկերոջը, տաղանդավոր արձակագրին ու հայրենիքի զինվորին առողջություն ենք մաղթում:

Դիտվել է՝ 1835

Մեկնաբանություններ