Իրանի ԱԳՆ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որով դատապարտել է հունիսի 26-ին երկրի հարավային ափամերձ շրջանների օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածները։ Թեհրանը Վաշինգտոնի գործողություններն անվանել է հունիսի 18-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի խախտում և ընդգծել, որ իրանական զինված ուժերի պատասխան գործողություններն իրականացվել են ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում:               
 

Անդրանիկ Օզանյանի ծննդյան 149-ամյակին նվիրված ոգեկոչման արարողություն

Անդրանիկ Օզանյանի ծննդյան 149-ամյակին նվիրված ոգեկոչման արարողություն
26.02.2014 | 15:29

Փետրվարի 25-ին «Եռաբլուր» պանթեոնում ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմի հետ համատեղ կազմակերպել էր Անդրանիկ Օզանյանի ծննդյան 149-ամյակին նվիրված ոգեկոչման արարողություն։ Ի հիշատակ մեծ զորավարի՝ ՀՀԿ երիտասարդները ծաղկեպսակ դրեցին Անդրանիկի հուշարձանին: Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարեցին հոգեհանգստի կարգ` Զորավարի և հայ ազգային ազատագրական պայքարի բոլոր նվիրյալ նահատակների հոգիների հանգստության համար, որից հետո շուրջ 70 ՀՀԿ-ական երիտասարդ «Եռաբլուր» պանթեոնում իրականացրին մաքրման աշխատանքներ։

Երիտասարդները կարևոր են համարում նման միջոցառումները, քանի որ սա ևս մեկ առիթ է հիշելու և արժևորելու հայրենիքի ազատության համար պայքարած հայ զորավարներին: ՀՀԿ-ականները վստահ են, որ նման միջոցառումները շարունակական են լինելու և կօգնեն հայրենասիրական ոգով դաստիարակելու հետագա սերունդներին:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Դիտվել է՝ 1116

Մեկնաբանություններ