Իրանի ԱԳՆ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որով դատապարտել է հունիսի 26-ին երկրի հարավային ափամերձ շրջանների օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածները։ Թեհրանը Վաշինգտոնի գործողություններն անվանել է հունիսի 18-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի խախտում և ընդգծել, որ իրանական զինված ուժերի պատասխան գործողություններն իրականացվել են ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում:               
 

Հայաստանում կանցկացվի Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովը

Հայաստանում կանցկացվի Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովը
18.03.2014 | 13:56

Այս տարվա հունիսին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամը Ծաղկաձորում համատեղ կանցկացնեն «Երիտասարդ Եվրասիա» խորագրով Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովը։ Կմասնակցի շուրջ 150 երիտասարդ՝ ԱՊՀ, Բալթյան տարածաշրջաններից և Վրաստանից։

Ինչպես տեղեկացրեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, համաժողովին դասախոսություններ կկարդան անվանի փորձագետներ, պետական, քաղաքական, հասարակական գործիչներ տարբեր երկրներից։ Ծրագիրը ներառում է նաև կլոր սեղաններ, քննարկումներ՝ եվրասիական ինտեգրման հարցերի, երիտասարդական հիմնախնդիրների շուրջ։ Զուգահեռաբար կանցկացվեն մի շարք մրցույթներ, մասնավորապես՝ «Միսս Եվրասիա-2014», ինտելեկտուալ խաղեր և սպորտային մրցումներ։
Մինչ համաժողովի անցկացումը՝ ապրիլին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամը կստորագրեն համագործակցության հուշագիր։

Դիտվել է՝ 944

Մեկնաբանություններ