Իրանի ԱԳՆ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որով դատապարտել է հունիսի 26-ին երկրի հարավային ափամերձ շրջանների օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածները։ Թեհրանը Վաշինգտոնի գործողություններն անվանել է հունիսի 18-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի խախտում և ընդգծել, որ իրանական զինված ուժերի պատասխան գործողություններն իրականացվել են ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում:               
 

Արսենի Յացենյուկ. Իրականացվում է հակաուկրաինական, ապակայունացման ծրագիր

Արսենի Յացենյուկ. Իրականացվում է հակաուկրաինական, ապակայունացման ծրագիր
07.04.2014 | 13:02

Խարկովի շրջանային վարչության շենքն ամբողջովին ազատվել է ՈՒկրաինայի դաշնայնացման կողմնակիցներից՝ Facebook-ի իր էջում գրել է ՈՒկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը: «Սկսվել է աշխատանքային գործընթաց: Շնորհակալություն նրանց, ովքեր օգնել են: Ես աշխատում եմ Խարկովում: Խնդրում եմ խարկովցիներին աջակցել ադեկվատ կարգավորման գործընթացին»,- ասել է Արսեն Ավակովը: Կիրակի օրը դաշնայնացման աջակիցների հանրահավաքներ են եղել ՈՒկրաինայի արևելքում գտնվող Դոնեցկում, Խարկովում և Լուգանսկում: Մասնակիցները պահանջել են իրենց շրջանների կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեների անցկացում:

ՈՒկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ երկրի արևելքում իրականացվում է իրավիճակի ապակայունացման ծրագիր: «Ցանկանում եմ դիմել ՈՒկրաինայի արևելյան շրջանների բնակիչներին: Բոլորին հասկանալի է, որ իրականացվում է հակաուկրաինական, հակադոնեցկյան, հակալուգանսկյան և հակախարկովյան ծրագիր՝ ապակայունացման ծրագիր, օտար զորքերի սահմանն անցնելու և երկրի տարածքը գրավելու ծրագիր, ինչը մենք թույլ չենք տա»,- ասել է նա կառավարության նիստի ժամանակ:
Լուգանսկում բախումների հետևանքով 9 մարդ է վիրավորվել: Քաղաքում Տարաս Շևչենկոյի արձանի մոտ բազմահազարանոց հանրահավաք է տեղի ունեցել: Մարդիկ փողոց են դուրս եկել Ռուսաստանի դրոշներով և գեորգիևյան ժապավեններով: Նրանք գրավել են ՈՒկրաինայի անվտանգության ծառայության շրջանային բաժանմունքի շենքը և պահանջել իրենց առաջնորդ Ալեքսանդր Խարիտոնովի ազատ արձակումը:

Դիտվել է՝ 997

Մեկնաբանություններ