Իրանի ԱԳՆ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որով դատապարտել է հունիսի 26-ին երկրի հարավային ափամերձ շրջանների օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածները։ Թեհրանը Վաշինգտոնի գործողություններն անվանել է հունիսի 18-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի խախտում և ընդգծել, որ իրանական զինված ուժերի պատասխան գործողություններն իրականացվել են ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում:               
 

Սերժ Սարգսյանը մեկնում է Թուրքմենստան

Սերժ Սարգսյանը մեկնում է Թուրքմենստան
07.04.2014 | 22:48

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան:

Նա առանձնազրույց կունենա Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ, որին կհաջորդի երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպում:
Հայ - թուրքմենական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով նախատեսվում է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող փաստաթղթերի ստորագրում: Հայաստանի և Թուրքմենստանի նախագահները հանդիպման արդյունքները կամփոփեն լրատվամիջոցների համար համատեղ հայտարարությամբ:
Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին մայրաքաղաք Աշգաբադից կմեկնի Թուրքմենբաշի քաղաք, որտեղ «Ռուհիեթ» մշակույթի պալատում Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ կդիտի Հայաստանի և Թուրքմենստանի մշակույթի գործիչների համերգը:
Երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնման և զարգացման նպատակով, Հայաստանի նախագահի այցի օրերին Աշգաբադում կկայանա հայ - թուրքմենական գործարար համաժողով:

Դիտվել է՝ 861

Մեկնաբանություններ