«Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես, այսպես կոչված, «ցեղասպանություն»՝ սոսկ անօգուտ փորձ է սեփական ձեռքերով թափված անմեղ պաղեստինցիների արյունը, Մերձավոր Արևելքում իր իսկ ծավալած պետական ահաբեկչությունը և մարդկության դեմ անպատժելիորեն իրագործվող հանցագործությունները քողարկելու համար»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:               
 

Յուստուս Ֆրանցը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով

Յուստուս Ֆրանցը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով
11.04.2014 | 20:14

Դասական երաժշտարվեստի տարածման գործում ունեցած ավանդի, Հայաստանի հանդեպ ցուցաբերած բարեգործական մարդասիրական գործունեության և արտերկրում տաղանդավոր հայ երիտասարդ կատարողներին աջակցելու համար՝ Ազգերի նվագախմբի հիմնադիր և գլխավոր դիրիժոր Յուստուս Ֆրանցը (Գերմանիա) պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:

Դիտվել է՝ 1507

Մեկնաբանություններ