Իրանի ԱԳՆ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որով դատապարտել է հունիսի 26-ին երկրի հարավային ափամերձ շրջանների օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածները։ Թեհրանը Վաշինգտոնի գործողություններն անվանել է հունիսի 18-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի խախտում և ընդգծել, որ իրանական զինված ուժերի պատասխան գործողություններն իրականացվել են ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում:               
 

Սերժ Սարգսյանը շնորհավորել է եզդիների Մալաքե Թաուսը

Սերժ Սարգսյանը շնորհավորել է եզդիների Մալաքե Թաուսը
16.04.2014 | 12:35

ՀՀ նախագահը շնորհավորել է ՀՀ-ում ապրող եզդիներին` նրանց Մալաքե Թաուսի (Նոր տարվա) կապակցությամբ: «Հայ և եզդի ժողովուրդները միասին են եղել դարեր շարունակ՝ թե՛ ուրախության, թե՛ փորձության ժամին: Մեր նախնիները կռել են այդ միասնությունն ու եղբայրությունը նաև մարտի դաշտում: Այսօր մենք՝ Հայաստանի բոլոր իրավահավասար քաղաքացիներս, կերտում ենք մեր երկիրը՝ մեր ընդհանուր տունը, և զգալի է ձեր ներդրումն այդ հայրենանվեր գործում»,- նշված է նախագահի շնորհավորական ուղերձում: Սերժ Սարգսյանը եզդի ժողովրդին մաղթել է հաջողություններ և բարեկեցիկ կյանք: «Թող նոր տարին հաջողություններ բերի ձեզ և ձեր ընտանիքներին՝ բացելով զարգացման ու առաջադիմության նոր հորիզոններ, և ավելի ամրապնդվի մեր ժողովուրդների անխզելի բարեկամությունը», -ասված է ուղերձում:

Դիտվել է՝ 818

Մեկնաբանություններ