«Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես, այսպես կոչված, «ցեղասպանություն»՝ սոսկ անօգուտ փորձ է սեփական ձեռքերով թափված անմեղ պաղեստինցիների արյունը, Մերձավոր Արևելքում իր իսկ ծավալած պետական ահաբեկչությունը և մարդկության դեմ անպատժելիորեն իրագործվող հանցագործությունները քողարկելու համար»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:               
 

Սվետլանա Գրիգորյանի վերջին հրաժեշտը

Սվետլանա Գրիգորյանի վերջին հրաժեշտը
14.05.2014 | 00:46

Սվետլանա Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 14-ին, ժամը 18:00-20:00-ն, Երևան Նոր Նորքի Սբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զանգված): Վերջին հրաժեշտը՝ մայիսի 15-ին՝ ժամը 12:00-14:00, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի շենքում: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում:

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, ՀՀ Մովսես Խորենացի և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, Սուրբ Էջմիածնի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» շքանշանակիր, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի, ճանաչված ու սիրված կատակերգակ Սվետլանա Գրիգորյանըկյանքից հեռացել է կյանքի 84-րդ տարում մայիսի 12-ին:

Դիտվել է՝ 1449

Մեկնաբանություններ