«Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես, այսպես կոչված, «ցեղասպանություն»՝ սոսկ անօգուտ փորձ է սեփական ձեռքերով թափված անմեղ պաղեստինցիների արյունը, Մերձավոր Արևելքում իր իսկ ծավալած պետական ահաբեկչությունը և մարդկության դեմ անպատժելիորեն իրագործվող հանցագործությունները քողարկելու համար»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:               
 

Մոսկվան շարունակում է զինել Բաքվին

Մոսկվան շարունակում է զինել Բաքվին
24.05.2014 | 19:15

ՌԴ-ն ավարտել է 100 Т-90С տանկերի մատակարարումը Ադրբեջանին, և հնարավոր է նույն քանակի նոր խմբաքանակի մատակարարումը Բաքվին՝ հայտնել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Կոնստանտին Բիրյուլինը: «100 տանկից բաղկացած ողջ խմբաքանակը մոտ մեկ ամիս առաջ արդեն ուղարկել ենք Ադրբեջան»,- ասել է նա և հավելել, որ պայմանավորվածություն կա նույն խմբաքանակով Т-90С տանկեր վաճառելու, սակայն դեռ պայմանագիր չկա:
ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավարը հիշեցրել է, որ «Բաքվին 100 Т-90С տանկերի մատակարարման մասին պայմանագիրը ՌԴ-ն ու Ադրբեջանը կնքել են 2011 թվականին, հիմա շարունակվում է աշխատանքը Ми-171 և Ми-35 ուղղաթիռների գծով: ՈՒղարկում ենք զրահամեքենաները, թեթև հրաձգային զենքերը, ականանետները և հաուբիցները»,- ասել է Բիրյուլինը:

Դիտվել է՝ 791

Մեկնաբանություններ