«Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես, այսպես կոչված, «ցեղասպանություն»՝ սոսկ անօգուտ փորձ է սեփական ձեռքերով թափված անմեղ պաղեստինցիների արյունը, Մերձավոր Արևելքում իր իսկ ծավալած պետական ահաբեկչությունը և մարդկության դեմ անպատժելիորեն իրագործվող հանցագործությունները քողարկելու համար»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:               
 

Հայաստան-ԵՄ պատվիրակությունների հանդիպման օրակարգը հայտնի չէ

Հայաստան-ԵՄ պատվիրակությունների հանդիպման օրակարգը հայտնի չէ
15.10.2014 | 13:12

«Հայաստան-ԵՄ պատվիրակությունների հանդիպման օրակարգը հայտնի չէ»՝ ասել է ԵՄ ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Փիթեր Ստանոն՝ անդրադառնալով Բրյուսելում ՀՀ-ի և ԵՄ-ի պատվիրակությունների կայանալիք հանդիպմանը:
Նա նշեց, որ կողմերի կազմակերպած այդ հանդիպման ընթացքում ամենայն հավանականությամբ կհստակեցվի ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա ձևաչափը: Ըստ նրա՝ նախատեսվում է, որ յուրաքանչյուր կողմը կհստակեցնի իր մտադրությունը:

Դիտվել է՝ 686

Մեկնաբանություններ