«Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես, այսպես կոչված, «ցեղասպանություն»՝ սոսկ անօգուտ փորձ է սեփական ձեռքերով թափված անմեղ պաղեստինցիների արյունը, Մերձավոր Արևելքում իր իսկ ծավալած պետական ահաբեկչությունը և մարդկության դեմ անպատժելիորեն իրագործվող հանցագործությունները քողարկելու համար»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:               
 

Սարգսյանը և Ռենոն խոսել են Փարիզում կայանալիք հանդիպման մասին

Սարգսյանը և Ռենոն խոսել են Փարիզում կայանալիք հանդիպման մասին
24.10.2014 | 13:26

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ և շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման չորս տարիների աշխատանքի և հայ - ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման գործում անձնական ներդրման համար, որ արտացոլվել է ամենատարբեր ոլորտներում համագործակցության առավել ամրապնդմամբ ու խորացմամբ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանում Ֆրանսիայի հաջորդ դեսպանը նույն նվիրումով և եռանդով կշարունակի առաքելությունը՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների և ժողովուրդների, իսկ Անրի Ռենոն պաշտոնավարումից հետո էլ կմնա Հայաստանի լավագույն բարեկամը:
Անրի Ռենոն ընդգծել է, որ դեսպանի պաշտոնում հայ - ֆրանսիական հարաբերությունների առավել ամրապնդման ու զարգացման համար արել է հնարավորը, աշխատել է մեծագույն հաճույքով՝ ամենուր և ամեն պահի արժանանալով Հայաստանի իշխանությունների և ժողովրդի բարյացակամ և ջերմ վերաբերմունքին, ինչի համար անսահման շնորհակալ է և հեռանում է համոզմունքով, որ իր դիվանագիտական առաքելությունը հաջողություն է ունեցել:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ օրերս Փարիզում կայանալիք Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին:

Դիտվել է՝ 861

Մեկնաբանություններ