«Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես, այսպես կոչված, «ցեղասպանություն»՝ սոսկ անօգուտ փորձ է սեփական ձեռքերով թափված անմեղ պաղեստինցիների արյունը, Մերձավոր Արևելքում իր իսկ ծավալած պետական ահաբեկչությունը և մարդկության դեմ անպատժելիորեն իրագործվող հանցագործությունները քողարկելու համար»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:               
 

Հայաստանում է Իրանի ԱԳ նախարարը

Հայաստանում է Իրանի ԱԳ նախարարը
26.01.2015 | 21:53

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով այսօր երկօրյա այցով Հայաստան կժամանի Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Նրան կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վաղը տեղի կունենան Հայաստանի և Իրանի արտգործնախարարների բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամլո ասուլիս։

Դիտվել է՝ 911

Մեկնաբանություններ