«Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես, այսպես կոչված, «ցեղասպանություն»՝ սոսկ անօգուտ փորձ է սեփական ձեռքերով թափված անմեղ պաղեստինցիների արյունը, Մերձավոր Արևելքում իր իսկ ծավալած պետական ահաբեկչությունը և մարդկության դեմ անպատժելիորեն իրագործվող հանցագործությունները քողարկելու համար»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:               
 

«Շարժում 88»-ը դատապարտում է և ներողություն խնդրում

«Շարժում 88»-ը դատապարտում է և ներողություն խնդրում
03.02.2015 | 01:01

ԼՂՀ- ում գործող «Շարժում 88» կուսակցությունը հայտարարել է, որ «խստորեն դատապարտում է հունվարի 31-ին ԼՂՀ և ՀՀ սահմանին «100-ամյակն առանց ռեժիմի» ավտոերթի մասնակիցների նկատմամբ կատարված բռնությունները, ազատ կամարտահայտման և մարդու ազատ տեղաշարժվելու իրավունքի կոպիտ ոտնահարումները»։ «Կատարվածի և դրան հաջորդած զարգացումների ողջ պատասխանատվությունն ընկնում է իշխանությունների վրա», - շեշտում է ղարաբաղյան կուսակցությունը՝ կոչ անելով իշխանություններին զերծ մնալ մարդու իրավունքների ոտնահարման քայլերից և հետամուտ լինել դեպքի մեղավորներին անհապաղ հայտնաբերելու և խստագույնս պատժելու մեջ, «այլապես այս ամենը կարող է անդառնալի և անկանխատեսելի հետևանքներ ունենալ»:
«Առողջություն և շուտափույթ ապաքինում մաղթելով բոլոր տուժածներին՝ մենք կատարվածի համար ներողություն ենք խնդրում մեր հայրենակիցներից»,- ասված է «Շարժում 88»-ի հայտարարությունում:

Դիտվել է՝ 650

Մեկնաբանություններ