«Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես, այսպես կոչված, «ցեղասպանություն»՝ սոսկ անօգուտ փորձ է սեփական ձեռքերով թափված անմեղ պաղեստինցիների արյունը, Մերձավոր Արևելքում իր իսկ ծավալած պետական ահաբեկչությունը և մարդկության դեմ անպատժելիորեն իրագործվող հանցագործությունները քողարկելու համար»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:               
 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
07.02.2015 | 14:36

Երկօրյա աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջին նիստին: Իր ելույթում Հովիկ Աբրահամյանը ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կողմնակից է եղել ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, որոնք ուղղված են բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը և փոխշահավետ համագործակցությանը:
Նա հավաստել է, որ Հայաստանը կշարունակի սերտ համագործակցել ԵԱՏՄ անդամ պետությունների հետ՝ ԵԱՏՄ շրջանակում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների և ԵԱՏՄ պայմանագրի համապատասխան:
Նիստում կառավարությունների ղեկավարները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում տնտեսական համագործակցության հարցեր: Մասնավորապես, որոշվել է համատեղ մշակել Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքում Եվրասիական ինժեներինգային կենտրոնի ստեղծման հայեցակարգ:
ՀՀ վարչապետն առաջարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերից մեկն անցկացնել Հայաստանում: Նիստում որոշվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը անցկացնել մայիսի վերջին` Ղազախստանում:

Դիտվել է՝ 683

Մեկնաբանություններ