«Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես, այսպես կոչված, «ցեղասպանություն»՝ սոսկ անօգուտ փորձ է սեփական ձեռքերով թափված անմեղ պաղեստինցիների արյունը, Մերձավոր Արևելքում իր իսկ ծավալած պետական ահաբեկչությունը և մարդկության դեմ անպատժելիորեն իրագործվող հանցագործությունները քողարկելու համար»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:               
 

Նախագահները կուսումնասիրեն միջնորդների առաջարկները

Նախագահները կուսումնասիրեն միջնորդների առաջարկները
21.02.2015 | 19:14

Տարածաշրջան ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների վերջին այցի հիմնական նպատակն էր կողմերին կոչ անել խստորեն պահպանել հրադադարը՝ հունվարին բռնության վտանգավոր աճից հետո՝ ասված է միջնորդների՝ Երևանում հրապարակած հայտարարությունում: Նշելով, որ փետրվարի 16-19-ին այցի ընթացքում հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի նախագահների ու արտգործնախարարների, «Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների» հետ, Ջեյմս ՈՒոռլիքը, Իգոր Պոպովը և Պիեռ Անդրիոն փոխանցում են, որ հանդիպումների ժամանակ կողմերը հաստատել են իրենց նվիրվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Նախագահները համաձայնել են ուսումնասիրել համանախագահների առաջարկները, որոնք կարող են ամրապնդել հրադադարը: Միջնորդները հայտնում են, որ նախագահների և արտգործնախարարների հետ քննարկել են կարգավորման ուղղությամբ հաջորդ քայլերը, ինչպես նաև այս տարի ավելի ուշ ակնկալվող նախագահական հանդիպման նախապատրաստման հարցեր:
Համանախագահները այցի շրջանակում հանդիպել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով անհետ կորածներին վերաբերող խնդիրները: Նրանք ընդգծել են անհետ կորածների վերաբերյալ ԿԽՄԿ-ի հովանու տակ տեղեկատվություն փոխանակելու՝ 2014 թվականի հոկտեմբերին Փարիզում նախագահների հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնության կարևորությունը:

Դիտվել է՝ 682

Մեկնաբանություններ