«Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես, այսպես կոչված, «ցեղասպանություն»՝ սոսկ անօգուտ փորձ է սեփական ձեռքերով թափված անմեղ պաղեստինցիների արյունը, Մերձավոր Արևելքում իր իսկ ծավալած պետական ահաբեկչությունը և մարդկության դեմ անպատժելիորեն իրագործվող հանցագործությունները քողարկելու համար»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:               
 

Հայաստանում է ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը

Հայաստանում է ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը
31.03.2015 | 14:17

Երկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը։ Նա հյուրընկալվել է Հայ-ռուսական համալսարանում, որտեղ կայացել է խորհրդաժողով՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին: Խորհրդաժողովին մասնակցել են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատերազմի վետերաններ, համալսարանի դասախոսներ և ուսանողներ:
ԱԺ նախագահն իր խոսքում նշել է, որ 70 տարի առաջ տարած հաղթանակը ժողովուրդների միասնության հաղթանակն էր: Ավելի քան վեց հարյուր հազար հայեր են պայքարել գերմանական ֆաշիզմի դեմ և իրենց մեծ ներդրումն ունեցել հաղթանակի գործում: Գալուստ Սահակյանը նշել է, որ հաղթանակի 70-ամյակի շեմին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Նրա խոսքով՝ անտեսանելի կապ կա դարասկզբի Հայոց ցեղասպանության և Հայրենական մեծ պատերազմի միջև. թուրքական ազգայնամոլության ու հայատյացության զոհն են դարձել միլիոնավոր անմեղ հայեր:
ԱԺ նախագահը շնորհավորել է ներկաներին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի առթիվ՝ նշելով, որ պետք է արթուն պահել ժողովուրդների հիշողությունը՝ հաղթելու, պատմական արդարությունը վերականգնելու համար: Մինչև խորհրդաժողովի բացման արարողությունը Գալուստ Սահակյանն ու Սերգեյ Նարիշկինը Հայ-ռուսական համալսարանի բակում՝ Հաղթանակի նորաբաց ծառուղում, մասնակցել են ծառատունկի արարողությանը՝ ի նշան երկու ժողովուրդների բարեկամության:

Դիտվել է՝ 777

Մեկնաբանություններ