«Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես, այսպես կոչված, «ցեղասպանություն»՝ սոսկ անօգուտ փորձ է սեփական ձեռքերով թափված անմեղ պաղեստինցիների արյունը, Մերձավոր Արևելքում իր իսկ ծավալած պետական ահաբեկչությունը և մարդկության դեմ անպատժելիորեն իրագործվող հանցագործությունները քողարկելու համար»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:               
 

Քանյե ՈՒեսթի խենթ անակնկալը հայ երկրպագուներին

Քանյե ՈՒեսթի խենթ անակնկալը հայ երկրպագուներին
13.04.2015 | 12:14

Ամերիկացի ռեփեր Քանյե ՈՒեսթը, հավանաբար, ձանձրացել էր կնոջ՝ Քիմ Քարդաշյանի հետ Հայաստան կատարած ուղևորության ժամանակ միայն տեսարժան վայրերը դիտելուց, գրում է The Daily Mail-ը։
Երեկ գիշեր 37-ամյա ռեփերը ցատկել է Երևանի Կարապի լիճը՝ հայ երկրպագուների համար կազմակերպված անակնկալ համերգի ժամանակ։ 21 «Գրեմիի» արժանացած Քանյեն նետվել է ջուրը՝ իր ամենահայտնի հիթերից մեկի կատարման ժամանակ։ Ամբողջ համերգը տևել է ընդամենը մի քանի րոպե, սակայն Քանյեն հայ հանդիսատեսին փոխանցել է անմոռանալի հիշողություններ։
Ջրից դուրս գալուց հետո ռեփերը շարունակել է համերգը՝ երգելով իր հայտնի հիթերը՝ Stronger, Jesus Walks, Power, Touch the Sky և All of the Lights։
Ամուսնու անսպասելի շոուին անդրադարձել է նաև Քիմ Քարդաշյանը՝ լուսանկարներ տեղադրել սոցցանցերում և գրելով՝ «Ինչ խելահեղ գիշեր։ Քանյեն արթնացրեց ինձ և ասաց, որ անվճար համերգ է տալու Երևանում, Հայաստանում։ Ես հագնվում եմ, և մենք դուրս ենք գալիս: Հազարավոր մարդիկ էին այնտեղ: Քանյեն նետվեց Կարապի լիճը՝ մոտ լինելու հակառակ կողմում հավաքվածներին, և շատ մարդիկ նույնպես հետևեցին նրան: Ես այնքան անհանգիստ էի, բայց դա այնքան հուզիչ, խելահեղ գիշեր էր: Այնքան ուրախ եմ, որ կարողացա մեր վերջին գիշերն այստեղ ուրախանալ բոլորի հետ»,- գրել է Քիմը:
Քանյեի երևանյան համերգի մասին գրել է նաև Քիմի մայրը՝ Քրիս Ջեները. «Օ, նա դա արեց։ Հայաստանում Goodlife երգը կատարելու ընթացքում նա ցատկեց ջուրը։ Սիրում եմ այս տղային։ Հպարտ մայրիկ եմ»։

Տեսանյութ

Քանյե ՈՒեսթի անակնկալ համերգն ավարտվեց Կարապի լճում (տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի)
Դիտվել է՝ 940

Մեկնաբանություններ