Իրանի ԱԳՆ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որով դատապարտել է հունիսի 26-ին երկրի հարավային ափամերձ շրջանների օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածները։ Թեհրանը Վաշինգտոնի գործողություններն անվանել է հունիսի 18-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի խախտում և ընդգծել, որ իրանական զինված ուժերի պատասխան գործողություններն իրականացվել են ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում:               
 

Գարեգին Բ-ն մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին

Գարեգին Բ-ն մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին
05.05.2015 | 17:41

Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Վաշինգտոն` մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին: Այցի ընթացքում Նորին Սրբությունն իր օրհնությունը կբերի նաև ԱՄՆ-ի Հայոց Արևելյան թեմի թեմական-պատգամավորական տարեկան ժողովին: Ամենայն Հայոց Հայրապետին ուղեկցում են Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, գավազանակիր Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը, Կաթողիկոսական գրասենյակի քարտուղար Արժանապատիվ Տ. Խորեն քահանա Կիրակոսյանը և Մայր Աթոռի բարերար տիար Գաբրիել Չեմբերջյանը:

Դիտվել է՝ 769

Մեկնաբանություններ