Իրանի ԱԳՆ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որով դատապարտել է հունիսի 26-ին երկրի հարավային ափամերձ շրջանների օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածները։ Թեհրանը Վաշինգտոնի գործողություններն անվանել է հունիսի 18-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի խախտում և ընդգծել, որ իրանական զինված ուժերի պատասխան գործողություններն իրականացվել են ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում:               
 

Աջակցություն է ստացել սիրիահայ ավելի քան 700 ընտանիք

Աջակցություն է ստացել սիրիահայ ավելի քան 700 ընտանիք
09.06.2015 | 11:26

Երևանի քաղաքապետարանի կողմից սիրիահայ երեխաներին, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերվող աջակցության վերաբերյալ քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ ընդհանուր առմամբ համապատասխան աջակցություն է տրամադրվել սիրիահայ 700 ընտանիքի: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է անօթևանների աջակցության ծրագիրը: Տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում կացարան է տեղափոխվել 73 անօթևան: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել երկու ուղղություններով իրականացվող աշխատանքները և հնարավորության սահմանում առավել ակտիվացնել դրանք:

Հանձնարարվել է համապատասխան աշխատանքներ տանել նաև երևանաբնակ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների՝ ՀՀ կառավարության ծրագրով մարզաառողջարանային ճամբարներում 3 հերթափոխով հանգստի կազմակերպման ուղղությամբ: Պատասխանատուներին հանձնարարվել է պարբերաբար այցելել ճամբարներ և տեղերում ծանոթանալ երեխաների հանգստի կազմակերպման պայմաններին:

Դիտվել է՝ 721

Մեկնաբանություններ