Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Վաշինգտոնում Հռոմի պապի մատուցած պատարագին ներկա է եղել 25 հազար մարդ

Վաշինգտոնում Հռոմի պապի մատուցած պատարագին ներկա է եղել 25 հազար մարդ
24.09.2015 | 15:49

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը չորեքշաբթի օրը ԱՄՆ-ում առաջին անգամ պատարագ է մատուցել՝ ի պատիվ նոր կաթոլիկ սուրբ Խունիպերո Սերայի սրբադասման, Վաշինգտոնի Անարատ հղիության բազիլիկի պատերի մոտ: Չնայած տեղացող անձրևին՝ արարողությանը ներկա է եղել 25 հազար մարդ: Նրանցից ավելի քան 2 հազարը հրավիրված էին տարբեր նահանգների հոգևոր հաստատություններից: Իսպաներենով կրոնական ծեսը եղել է սրբադասումն ավարտող փուլը:
Խունիպերո Սերան իսպանացի հոգևորական է, որ ապրել է XVIII դարում և Կալիֆոռնիայում եղել է միսիոներ:

Դիտվել է՝ 969

Մեկնաբանություններ