Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Ադրբեջանական լրատվամիջոցը հաղորդում է զինուժի կորուստների մասին

Ադրբեջանական լրատվամիջոցը հաղորդում է զինուժի կորուստների մասին
26.09.2015 | 17:14

Ադրբեջանական haqqin.az կայքի հաղորդմամբ, հայկական զինուժի հետ բախումների հետևանքով ադրբեջանական կողմը տվել է մեկ զոհ, կան վիրավորներ: Ըստ հաղորդման, սեպտեմբերի 25-ին հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում տեղի է ունեցել «ծանր և արյունալի մարտ», որի հետևանքով զոհվել է Էլշան Վագիֆ Մամեդովը, ևս երեք ադրբեջանցի զինծառայողներ ստացել են բեկորային վնասվածքներ:

Դիտվել է՝ 2512

Մեկնաբանություններ