Իրանի ԱԳՆ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որով դատապարտել է հունիսի 26-ին երկրի հարավային ափամերձ շրջանների օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածները։ Թեհրանը Վաշինգտոնի գործողություններն անվանել է հունիսի 18-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի խախտում և ընդգծել, որ իրանական զինված ուժերի պատասխան գործողություններն իրականացվել են ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում:               
 

Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ում

Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ում
26.09.2015 | 17:16

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ներկա է եղել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի շրջանակներում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ելույթին։ ՄԱԿ-ի կենտրոնակայանում նա մասնակցել է «Ետ-2015 ՄԱԿ-ի զարգացման օրակարգի» գագաթնաժողովի բացմանը, որտեղ ելույթն են ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, Գերմանիայի կանցլերը, Իսպանիայի թագավորը, Եգիպտոսի, Վիետնամի նախագահները, այլ պետությունների և կառավարությունների ղեկավարներ։
Նյու Յորքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Բորգե Բրենդեի հետ։ Նրանք հանգամանալից քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Նալբանդյանը հանդիպել է նաև Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Դանիել Միտովի հետ։ «Հայաստանի և Բուլղարիայի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ։ Այս համատեքստում երկուստեք կարևորվեց աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ Երկխոսությունը շարունակելու նպատակով Դանիել Միտովը Էդվարդ Նալբանդյանին հրավիրեց պաշտոնական այցով Բուլղարիա»,- նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Դիտվել է՝ 862

Մեկնաբանություններ