Իրանի ԱԳՆ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որով դատապարտել է հունիսի 26-ին երկրի հարավային ափամերձ շրջանների օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածները։ Թեհրանը Վաշինգտոնի գործողություններն անվանել է հունիսի 18-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի խախտում և ընդգծել, որ իրանական զինված ուժերի պատասխան գործողություններն իրականացվել են ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում:               
 

Սլովակիայում ուղղաթիռ է կործանվել՝ կա 8 զոհ

Սլովակիայում ուղղաթիռ է կործանվել՝ կա 8 զոհ
16.11.2015 | 11:01

Սլովակիայի իշխանությունները հայտնում են, որ այս շաբաթվա սկզբին երկրի արևելքում ուկրաինական ուղղաթիռի կործանման հետևանքով ութ մարդ է զոհվել: Ենթադրաբար նոյեմբերի 11-ին տեղի ունեցած վթարից զոհվել են ուղղաթիռի ուկրաինացի օդաչուն և յոթ աֆղանցիներ՝ երկուսը կանայք: «Մի-2» ուղղաթիռը եղանակային վատ պայմաններում թռել է շատ ցածր բարձրությամբ՝ փորձելով խուսափել օդային հաղորդակցությունը վերահսկող համակարգերից»,- ասել է Սլովակիայի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Իվան Մետիկը: Ավելի վաղ ՈՒկրաինայի սահմանապահ ծառայությունը հայտարարել էր, թե ուղղաթիռը հավանաբար օգտագործվել է թրաֆիքինգի նպատակով՝ միգրանտներին ապօրինի տեղափոխելու համար: ՈՒղղաթիռը կործանվել է Սլովակիայի և ՈՒկրաինայի սահմանից 15 կիլոմետր հեռավորության վրա: Մառախուղի պատճառով երկու օր ուշ էր հայտնաբերվել:

Դիտվել է՝ 941

Մեկնաբանություններ