Իրանի ԱԳՆ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որով դատապարտել է հունիսի 26-ին երկրի հարավային ափամերձ շրջանների օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածները։ Թեհրանը Վաշինգտոնի գործողություններն անվանել է հունիսի 18-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի խախտում և ընդգծել, որ իրանական զինված ուժերի պատասխան գործողություններն իրականացվել են ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում:               
 

Բոլոր տեղամասերի նախնական արդյունքներով՝ սահմանադրական փոփոխություններն ընդունված են

Բոլոր տեղամասերի նախնական արդյունքներով՝ սահմանադրական փոփոխություններն ընդունված են
07.12.2015 | 12:17

Հայաստանում գործող բոլոր 1997 ընտրատեղամասերում կիրակի օրը անցկացված հանրաքվեի նախնական արդյունքներով՝ սահմանադրական փոփոխություններն ընդունված են։ ԿԸՀ-ի կայքէջի արդյունքներով՝ «այո» է քվեարկել 825 հազար 622 ընտրող կամ քվեարկության մասնակիցների 63.35 տոկոսը, «ոչ»՝ 421 հազար 593 ընտրող կամ քվեարկության մասնակիցների 32.35 տոկոսը։ Սահմանադրության 113-րդ հոդվածի համաձայն՝ «հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը»։ Ըստ այդմ՝ «այո» է քվեարկել ընտրողների 32.17, «ոչ»՝ 16.42 տոկոսը։
Անվավեր է ճանաչվել 53 հազար 323 քվեաթերթիկ, անճշտությունների թիվը 824 է։
ԿԸՀ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ ամենաակտիվը եղել են Արարատի մարզի ընտրողները, որոնց 66.5 տոկոսը մասնակցել են քվեարկությանը, ամենացածր ակտիվությունն արձանագրվել է Շիրակի մարզում՝ 41.27 տոկոս, Երևանում մասնակցությունը 46.36 տոկոս է։

Դիտվել է՝ 1050

Մեկնաբանություններ