Իրանի ԱԳՆ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որով դատապարտել է հունիսի 26-ին երկրի հարավային ափամերձ շրջանների օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածները։ Թեհրանը Վաշինգտոնի գործողություններն անվանել է հունիսի 18-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի խախտում և ընդգծել, որ իրանական զինված ուժերի պատասխան գործողություններն իրականացվել են ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում:               
 

Գյումրիում մատուցվեց հոգեհանգստյան կարգ՝ նվիրված երկրաշարժի 29-րդ տարելիցին

Գյումրիում մատուցվեց հոգեհանգստյան կարգ՝ նվիրված երկրաշարժի 29-րդ տարելիցին
07.12.2017 | 20:25

Գյումրիում Երկրաշարժի զոհերի հուշահամալիրի մոտ մատուցվեց հոգեհանգստյան կարգ՝ նվիրված երկրաշարժի 29-րդ տարելիցին։ Ներկա էին վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ պատգամավորներ, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ Արարողությունից հետո ներկաները ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին հուշահամալիրին։

Դիտվել է՝ 4670

Մեկնաբանություններ