ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Լուսինե Բարսեղյանը Հ1-ում «կոնտենտի» պատասխանատու է նշանակվել

Լուսինե Բարսեղյանը Հ1-ում «կոնտենտի» պատասխանատու է նշանակվել
22.12.2020 | 18:02

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի՝ կարգադրությամբ՝ Լուսինե Բարսեղյանն ազատվել է Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտի պաշտոնից:


Միրզոյանը կարգադրությունը դեկտեմբերի 17-ին է ստորագրել: Խորհրդարանի պաշտոնական կայքում այն հրապարակվել է դեկտեմբերի 18-ին: Լուսինե Բարսեղյանն Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանի կինն է: Նրանք, նշենք, Փաշինյան ընտանիքի մտերիմներն են: Բարսեղյանը նախքան Միրզոյանի ռեֆերենտն աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում: Աննա Հակոբյանից հետո գլխավոր խմբագրի պարտականություններն է իրականացրել: ՀԺ-ում որոշ ժամանակ աշխատել է նաև պատգամավոր Թևոսյանը:


«Իրատեսի» ունեցած տեղեկություններով՝ Լուսինե Բարսեղյանն այժմ աշխատանքի է անցել Հանրային հեռուստաընկերությունում: Մեզ հասած լուրերով՝ նա Հ1-ի լրատվական ծառայության «կոնտենտի» պատասխանատուն է: Ավելի պարզ ասած՝ անում է այն նույն գործը, ինչ նախկինում Պետրոս Ղազարյանն էր անում. խմբագրում է, որոշում է՝ լրագրողներից ով որտեղ գնա, ինչ ու ինչպես լուսաբանի:
Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս էլ կառավարության հայտնի ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը հաղթել էր Հանրայինի տնօրենի թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթում ու Հ1-ի տնօրեն դարձել:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 13517

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ