ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

«Գաղտնի Բանակից առաջին նամակը ստացել եմ 1975 թվականի հոկտեմբերի 15-ին»

«Գաղտնի Բանակից առաջին նամակը ստացել եմ 1975 թվականի հոկտեմբերի 15-ին»
24.04.2022 | 14:55

Ես՝ ցմահ բանտարկյալս, Գաղտնի Բանակից առաջին նամակը ստացել եմ 1975 թվականի հոկտեմբերի 15-ին: Շատ խելացի կերպով խճճել էին հետքերը: Ուղարկել էին երկու տարբեր ծրարներով, տարբեր օրերի, սխալ հասցեներով և բանտի սխալ համարներով: Ծրարներից մեկը նույնիսկ «սխալմամբ» Լևոն Երկաթյանի անունով էր, որ եթե խնդիր ծագի՝ կարողանամ ինչ-որ կերպ տակից դուրս գալ: Երկու ծրարներն էլ ինձ տվեցին, որովհետև բանտում ուրիշ ոչ ոք հայերեն նամակ չէր ստանում: Դրանցից մեկը, իր անունը կրող ծրարով, տվեցի Երկաթյանին՝ որպես հիշատակ, որ երևակայի, թե ինքն էլ է բանտարկյալ: Շատ էր ուրախացել:


Երբ Գաղտնի Բանակից ստացա այդ նամակը՝ երեք անգամ համբուրեցի, ու այդ օրվանից նրանք դարձան իմ հարազատ բալիկները, որոնց համար պատրաստ էի և պատրաստ եմ զոհել ամեն ինչ, ներառյալ՝ կյանքս: Նրանք եղան իմ առաջացած տարիքի ուրախությունը և իմ անցած փոթորկալի կյանքի պարծանքը:
Թող աշխարհը այս գիտենա:
(անտիպ)


Գուրգեն Յանիկյան

Դիտվել է՝ 9671

Մեկնաբանություններ