ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Ռազմական գործողությունը ասուլիսով ու հարայ-հրոցով չեն անում

Ռազմական գործողությունը ասուլիսով ու հարայ-հրոցով չեն անում
10.08.2023 | 07:15

Խաչակիրների ջոկատը Կոռնիձորում հանդիպել է հայ ոստիկանների հաստ պատին՝ չկարողանալով անցնել այն կողմ ու հասնել Հակարի կամրջի մոտի ադրբեջանական անցակետին։

Հիմա Խաչակիրների ջոկատը մարդկանց կոչ է անում միանալ իրենց ու այդ կերպ հաղթահարել ոստիկանական պատնեշը։

Ես կարծում եմ, որ ռազմական գործողության տարբերակով ճանապարհ բացելու համար միամտություն է գործող միջպետական ավտոմայրուղիով շարժվել դեպի ադրբեջանական անցակետ։ Եթե մարդիկ իրոք ուզում են հասնել թշնամու դրած անցակետին ու այն վերացնել, ապա դա անում են անձայն՝ շրջանցելով ոստիկանական հսկողության ուղիները և ընտրելով դաշտերն ու անտառները։

Այդ հատվածին ծանոթ մարդիկ լավ գիտեն, թե ինչքան ուղիներ կան Աղավնո գետին հասնելու և կամրջին տիրանալու համար։

Շատ եմ ուզում հույս ունենալ, որ տղաները Կոռնիձոր գնացել են ոչ թե նկարվելու և վերադառնալու, այլ իրոք գործողություն անելու և ճանապարհը բացելու համար։ Նախորդ գիշեր անգամ նամակով առաջարկել եմ կազմակերպել մեքենաներով տեղափոխել նրանց դեպի անհրաժեշտ վայրեր, բայց՝ առանց մամուլի ասուլիսների։

Ռազմական գործողությունը ասուլիսով ու հարայ-հրոցով չեն անում։ Հակարի կամրջի վրա տեղակայված ադրբեջանական անցակետն ու հարակից ադրբեջանական դիրքերը հնարավոր է մեկ գիշերվա ընթացքում փոքր գործողությամբ վերացնել, եթե կա հստակ որոշում և ծրագիր։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2594

Մեկնաբանություններ