ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Ոչ մի պաշտոնական արձագանք

Ոչ մի պաշտոնական արձագանք
19.09.2023 | 16:06

1,5 ժամ է` Արցախում հրետակոծություն է, Ստեփանակերտում մարդիկ նկուղներում են, իսկ հայաստանյան տիրույթից ոչ մի պաշտոնական արձագանք, գնահատական, միտք, ձայն չկա։

Բացի դրանից, ամբողջական տեղեկատվական բլոկադա է, ոչ մի նորմալ ու պաշտոնական գվվոց։

Թե բա` խաղաղություն. ու սրանց նմանը խոսում է պատերազմ բերելու վտանգի մասին։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 2729

Մեկնաբանություններ