ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Մասյացոտնի թեմի Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչքավորը

Մասյացոտնի թեմի Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչքավորը
08.01.2024 | 12:22
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին Հայ Առաքելական Եկեղեցու կողմից արժանացա Մասյացոտնի թեմի Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչքավորը լինելու պատվին։
Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1890 թվականին, հոգևոր տաճարն անցնելով փորձություններով, առ այսօր կանգուն է, որպես հայ մարդու մեծ հավատի առհավատչյա։
Հավատն ուժ է, նվիրում և հոգենորոգություն։
Աստված պահապան մեր Հայրենիքին և ժողովրդին։

Գևորգ Գևորգյան

Դիտվել է՝ 4043

Մեկնաբանություններ