ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

ժողովրդավարության ջատագովների անգործության պատճառով ևս մեկ ավտորիտար անկյուն ավելացավ աշխարհում

ժողովրդավարության ջատագովների անգործության պատճառով ևս մեկ ավտորիտար անկյուն ավելացավ աշխարհում
29.02.2024 | 15:45

«Վիճելի տարածքներում ապրող մարդիկ հաճախ դառնում են բազմակարծության նկատմամբ ավտոկրատների թշնամանքի, ինչպես նաև նրանց ծավալապաշտական օրակարգի զոհերը: Սեպտեմբերին ադրբեջանական ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի պաշարումը հանգեցրեց տեղական ինքնակառավարման մարմինների լուծարմանը և ավելի քան 120,000 հայերի բռնի տեղահանմանը, ինչը շատ օտարերկրյա դիտորդներ որակեցին որպես էթնիկ զտում: Արդյունքում, նախկինում մասամբ ազատ տարածքը զգացել է աշխարհի ամենամեծ միավորների անկումը 2023 թվականին՝ ընդհանուր կորցնելով 40 միավոր»,- նշված է «Freedom House»-ի այսօր հրապարակած «Ազատությունն աշխարհում» զեկույցում։

Եթե նայում ես դեպքերի հաջորդականությանը, հասկանում ես, որ նույն դեմոկրատական աշխարհն օգնեց Ալիևին կամ առնվազն չխանգարեց իր գործողություններում։ Փաշինյանը Արևմուտքում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, ինչից հետո էլ սկսվեց Լաչինի բլոկադան, որի վերջնակետը եղավ սեպտեմբերի 19-ի լայնամասշտաբ հարձակումը։ Ադրբեջանը մինչ օրս որևէ պատիժ չի կրել կամ որևէ հստակ քաղաքական գնահատականի չի արժանացել այդ դեպքերի համար։ Փաստացի, ժողովրդավարության ջատագովների անգործության պատճառով էլ ևս մեկ ավտորիտար անկյուն ավելացավ աշխարհում, իսկ մենք զրկվեցինք մեր հայրենիքից։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 2864

Մեկնաբանություններ