ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Բանակն այսքան անտեր ու անկազմակերպ երբեք չի եղել

Բանակն այսքան անտեր ու անկազմակերպ երբեք չի եղել
13.04.2024 | 13:13

Մեղրիում ավտովթարից 4 զինծառայող է զոհվել, 20-ը վիրավոր է։ Տարեսկզբից ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը 9-ն է։ Բանակում, ինչպես Հայաստանի բոլոր ոլորտներում, բարդակ է, կառավարվող քաոս։ Բանակում մահվան ելքով արտակարգ, ցնցող պատահարներից հետո զինված ուժերում ոչինչ չի փոխվում, լոկ հարուցվում են քրեական գործեր, ՊՆ-ի կողմից մահացածների հարազատներին ցավակցություն է հղվում։ Հայաստանի սահմանագոտում հիմնականում ծառայում են աղքատների, բանվորների, գյուղացիների զավակները, պաշտոնյաների , հարուստների զավակները ընդհանրապես բանակում չեն ծառայում կամ ժամկետային ծառայությունն անցկացնում են թիկունքի տաքուկ տեղերում, , հարմարավետ պայմաններում, բանակում զոհվողները սոցիալապես անապահով ընտանիքների որդիներն են։ Անկախ Հայաստանում միշտ էլ այդպես է եղել, սակայն բանակն այսքան անտեր ու անկազմակերպ չի եղել։ Հաջորդ անգամ ո՞ւմ համար է հնչելու զանգը, ո՞ր ընտանիքներն են բանակից բոթ ստանալու։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2560

Մեկնաբանություններ