ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Ամենամյա գիտական ցուցահանդեսները ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում

Ամենամյա գիտական ցուցահանդեսները ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում
26.04.2024 | 20:10

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) կազմավորման 80-ամյակի առթիվ Երևանում՝ ակադեմիայի բակում, կայացավ «Գիտություն» բացօթյա ցուցահանդեսը։ Այն կազմակերպվել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԳԱԱ-ի նախաձեռնությամբ։

Հիշեցնեմ, որ այսպիսի միջոցառումներ ակադեմիան համարյա ամեն տարի կազմակերպում է և այն անցնում է նույն ակտիվ անցուդարձով ու հետաքրքրությամբ:

Ցուցահանդեսին մասնակցում էին ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունները, գործընկերները, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և ՀՀ պետական խոշոր բուհերը:

Ցուցահանդեսի տաղավարներում ցուցադրվում էին գիտական փորձեր, անցկացվում էին հետաքրքիր և տարբեր վիկտորինաներ, որոնց մասնակիցները կազմակերպիչների կողմից ստացան նվերներ:

Այս ամենը, կարծես թե, հետաքրքրում է այսօրվա երիտասարդ հանրույթին, ակադեմիայի բակը լի էր մարդկանցով:

Ցուցահանդեսի ներկաներին ողջունեց ու ընթացքին հաջողություն մաղթեց նաև ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, իսկ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր խոսքում կարևորեց ցուցահանդեսի կայացումը` ընդգծելով հատկապես դրանում դպրոցականների, ուսանողների, ուսուցիչների և գիտնականների ներգրավվածությունը։

Ելույթներից հետո կազմակերպիչները, այցելուները շրջեցին տաղավարներում, ծանոթացան ցուցադրությանը, որին մասնակցում էր նաև ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը (ՀԱԻ)՝ տնօրեն Արսեն Բոբոխյանի գլխավորությամբ։

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տաղավարում ցուցադրված էին ինստիտուտի տարբեր տարիների հրատարակություններ, հնագիտական գտածոներ և այլ նյութեր, որոնք ներկայացնում և հատկապես ընդգծում էին ինստիտուտի գործունեությունը։

«Գիտություն» ցուցահանդեսին էր մասնակցում նաև ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը, որը նույնպես իր աշխատանքներով ու փորձով էր կիսվում ներկաների և մասնակիցների հետ:

Նատալի Մինասյան

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3405

Մեկնաբանություններ